Առևտրականները հեռացան, երեքշաբթի նորից են հավաքվելու

Առևտրականները հեռացան, երեքշաբթի նորից են հավաքվելու

Գրել էինք, որ կառավարության շենքի դիմաց հագուստի ներկրմամբ զբաղվող բողոքի ակցիայի մասնակիցներից թվով 6 հոգի մտել են կառավարության շենք՝ հանդիպելու վարչապետի օգնականներ Սուրեն Ղամբարյանին ու Նաիրի Սարգսյանին։

Հանդիպումը ավարտվել է, վարչապետի օգնականները վստահեցրել են՝ վարչապետը տեղյակ է խնդրից, պետք է սպասել, մի քանի օրվա ընթացքում հստակ պատասխան կլինի, հանդիպման մտած առևտրականները համաձայնվել են օգնականների հետ։ Ակցիայի մասնակիցների մի մասը սկզբում վրդովվել էին, նշում էին, որ շարունակելու են ակցիան, քանի որ, իրենց կարծիքով, փափուկ բարձ են դնում գլխների տակ, «կուտ տալիս», սակայն մյուս խմբի հետ խորհրդակցելուց հետո որոշեցին, որ մի քիչ էլ կարող են սպասել։

Այսպիսով, այս պահին հեռանում են առևտրականները կառավարության շենքի մոտից, կրկին հավաքվելու են երեքշաբթի, ժամը 10:00-ից։

Փոխարենը կառավարության շենքի մոտ քիչ առաջ ժամանեցին ՌԴ մեկնել ցանկացողները, նրանք ևս պահանջում են հանդիպում։