Նաիրա Զոհրաբյանի արդեն հանրահայտ դարձած ադամանդյա մատանին, որը նա կրում էր ձեռնոցի վրայից, այսօր Ազգային ժողովի շենքում մի ամբողջ ոդիսականի պատճառ է դարձել։ Նիստին մասնակցելու ներկայացած պատգամավորն իր աշխատասենյակ մտնելուց քիչ անց նկատել է, որ մատանին մատին չէ։ Պատգամավորը, նրա օգնականները, ԱԺ աշխատակազմի բազում աշխատակիցներ որոնողական աշխատանքներ են իրականացրել ինչպես խորհրդարանի շենքում, այնպես էլ բակում, հասել են մինչեւ մուտքի անցակետ, բայց՝ ապարդյուն։ Մոտ մեկ ժամ չարչարանքից հետո պատգամավորի թանկարժեք զարդը հայտնաբերվել է բելառուսական պրյանիկի տուփի միջից։ Պարզվել է՝ Զոհրաբյանը պրյանիկ ուտելիս չի նկատել, թե ինչպես է մատանին ընկել մատից։ Զարդը գտել է նրա օգնականը, ինչից հետո զարդի տերը մաղարիչ է արել «որոնողական» ջոկատին։
Հասարակություն
Ամենաընթերցված
Աղմուկից հետո ՔԿ-ն անցել է գործի
Գրել էինք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությո...
«Հրապարակ». ՔՊ-ականներն ուզում են հակասահմանադրակա...
Խորհրդարանական ընտրությունների արդյունքների թանաքը դեռ չչորացած՝ սահմանադրական մեծամասնություն չստաց...
×
❮
❯