Ամերիկյան ռեժիսորների գիլդան որոշել է լիամետրաժ ֆիլմերի լավագույն ռեժիսորին

Ամերիկյան ռեժիսորների գիլդան որոշել է լիամետրաժ ֆիլմերի լավագույն ռեժիսորին

Ամերիկյան ռեժիսորների գիլդան լիամետրաժ ֆիլմերի լավագույն ռեժիսորի մրցանակը հանձնել է Սեմ Մենդեսին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ այս անվանակարգում մրցանակ ստանալու համար պայքարում էին նաեւ Քվենտին Տարանտինոն «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի համար, Մարտին Սկորսեզեն՝ «Իռլանդացին» ֆիլմի համար եւ Պոն Չժուն Հոն՝ «Պարտիզանները» ֆիլմի համար, ինչպես նաեւ՝ Տայկա Վյտիտին՝ «Ճագար Ջոջոն» ֆիլմի համար։

Մենդեսը ստացել է մրցանակը Առաջին աշխարհամարտի մասին պատմող «1917» ֆիլմի համար։