Դավիթ Սանասարյանն անցե՞լ է իր պաշտոնին․․․

 Դավիթ Սանասարյանն անցե՞լ է իր պաշտոնին․․․

Առաջին անգամ եմ լսում, որ մարդը, ում լուրջ մեղադրանք է առաջադրվել, այնպիսի գրառում անի, որ մտածես՝ ինքը դեռ իր պաշտոնին է ու շարունակում է մարդկանց մեղադրել ու պատժել։ Կամ գուցե անցել է նույն պաշտոնի՞ն տեղյակ չենք։

Davit Sanasaryan

28 mins ·

ՊՎԾ ուսումնասիրության ու Քննչական կոմիտեի հետևողական աշխատանքի հերթական արդյունքը. ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին (Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին) մեղադրանք է առաջադրվել ։

Սպասում եմ, որ ՊՎԾ կողմից ուղարկված մյուս գործերի քննությունը նույնպես կավարտվի, և պետությանն ու համայնքին վնաս պատճառած բոլոր մեղավորները կպատժվեն։

Ողջ հաղորդագրությունը՝ քոմենթում։

Սիրում եմ բոլորիդ