Ով կփոխարինի Մոուրինյոյին

 Ով կփոխարինի Մոուրինյոյին

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն երեկ հեռացվել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ահա և ինչպես գրում են անգլիական հեղինակավոր մարզական լրատվամիջոցները, լոնդոնցիների ղեկավարությունն արդեն իսկ սկել է նոր գլխավոր մարզիչ փնտրել։ Ըստ տարբեր հրապարակումների՝ Մոուրինյոյին ամենայն հավանականությքամբ կփոխարինի գերմանական  «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։ Ասում են՝ Նագելսմանը գիտի լոնդոնյան ակումբի հետաքրքրության մասին և պատրաստ է նրանց միանալ ամռանը: Խնդիրը կարող է լինել պայմանագիրը, որն ուժի մեջ է ևս երկու տարի գերմանական ակումբի հետ: Վաղաժամկետ դադարեցման համար լոնդոնցիները ստիպված կլինեն վճարել 10 միլիոն ֆունտ ստեռլինգ։