Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի ու Զելենսկու հետ. Չավուշօղլու

Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի ու Զելենսկու հետ. Չավուշօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, Տոկիոյում Ճապոնիայի ազգային մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ավելի վաղ դիվանագիտական ​​աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Թուրքիայի ղեկավարը մոտ օրերս հեռախոսազրույցներ կանցկացնի Պուտինի հետ։

«Մեր պարոն նախագահը բանակցություններ կվարի Պուտինի և Զելենսկու հետ, մեր ջանքերն ուղղված են նրանց հանդիպման կազմակերպմանը», - ասել է Չավուշօղլուն։
Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը չի հստակեցրել՝ բանակցությունները կանցկացվեն հեռախոսո՞վ, թե՞ դեմ առ դեմ։