Կասեցվել են Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները

Կասեցվել են Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները

Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն ամբողջոցին կասեցրել են գործակցային հարաբերությունները քաղաքացիական եւ ռազմական ուղղություններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Հյուսիս-Ատլանդյան դաշինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերությունների դրական օրակարգից, քանի որ այդպիսի օրակարգ պարզապես չկա։ Միաժամանակ նաեւ, դաշինքում չգիտեն, թե այդ իրավիճակից ինչպես դուրս գան։ Գրուշկոն անհեթեթեություն է համարել դաշինքի կողմից Ռուսաստանի հետ նորմալ աշխատանքային հարաբերություններից հրաժարումը, քանի որ դրանից շատ բան է կախված Եվրոպայի անվտանգության համար։ Ավելին, ըստ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության փոխնխարարի, դաշինքը չափազանց հեռուն է գնացել Ռուսաստանի հեռ իր առճակատման մեջ։