Մեղադրում են նախկին ընկերուհու ինտիմ լուսանկարները տարածելու մեջ

Մեղադրում են նախկին ընկերուհու ինտիմ լուսանկարները տարածելու մեջ

ԱՄՆ Ինդիանա նահանգի դպրոցների մեկի ուսուցիչ Ջեյսոն Հոլթին մեղադրում են այն բանում, որ նա տարածել է իր նախկին ընկերուհու ինտիմ լուսանկարները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 42-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Տուժած ճանաչված նախկին ընկերուհին հայտարարել է, որ տղամարդը իրեն զանգահարել է տարբեր անհայտ համարներից, սպառնացել, կապ հաստատել ազգականների հետ, նրանց ուղարկել իր ինտիմ լուսանկարները։ Ոստիկանությունը սկսել է քննություն դեպքի հետ կապված։ Դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին։