Հետհեղափոխական Հայաստանում խոշորների ցանկում՝ ոչ տրամաբանական տեղաշարժեր 

Հետհեղափոխական Հայաստանում խոշորների ցանկում՝ ոչ տրամաբանական տեղաշարժեր 
Գագիկ Մակարյան

2018 թ․ ընթացքում  Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ուշագրավ տեղաշարժեր են արձանագրվել․ վերջին  մի քանի տարիներին մշտապես 1-ին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա»-ն իջել է երրորդ հորիզոնական,  հեղափոխության օրերին խիստ ակտիվ «Գրանդ Տոբակո» ընկերությունը  հակառակը՝ բարձրացել է 1-ին հորիզոնական, իսկ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններն իջել են ներքևի հորիզոնականներ, հակառակ սպասումներին, որ նոր Հայաստանում Ալեքսանյանը պետք է ավելի շատ հարկեր մուծեր։ 

Մեզ հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մի քանի բացատրություն է նշում Սամվել Ալեքսանյանի ընկերությունների հետնահանջի հարցում՝ ամենատրամաբանականը շրջանառության պակասելը կլինի։

«Շրջանառության պակասելն էլ կարող է լինել մի քանի պատճառներով, որ, նախ, ինքը մի քանի ապրանքներ մոնոպոլիզացված էին, ինքն էր բերում, վաճառում ու էդ շրջանառությունն ապահովում էր, հիմա քանի որ դաշտում իրաիճակ է փոխվել՝ շատերը բերում են, որոշ ապրանքատեսակների մեծ ծավալներ իր շրջանառությունից դուրս են եկել։ Դա, օրինակ, կարող է լինել շաքարավազ, կարող է լինել թռչնամիս և այլն»։ Հետհեղափոխական Հայաստանում Ալեքսանյանի ավելի քիչ հարկեր վճարելու երկրորդ հնարավոր պատճառը Մակարյանը տեսնում է որոշ ապրանքների գների հնարավոր իջեցման մեջ։

 «Այսինքն՝ նախկինում եթե այնպես էր, որ ինքը կարող էր գները բարձր պահել, հիմա ինքը ուղղակի զգուշավորություն է ցուցաբերում գների նկատմամբ՝ մտածելով, որ դա կարող է  ուշադրություն գրավի և մյուսը, որ առաջ օգտագործվում էր ԱՁ-ների հետ աշխատելու մեխանիզմը, խանութները ձեռնարկատերերի ձևակերպման ներքո էին վաճառում գյուղմթերքը՝ ԱԱՀ-ով չհարկվելու համար և հիմա կարծես թե այդ մեխանիզմների էլ է հրաժարվել ու ինչ-որ բաներ ինքն է բերում՝ մրգեր ու բանջարեղենի տեսակներ, ու քանի որ ինքը մեծաքանակ  ներկրող է, բերում է հարմար գներով, համապատասխան գներով վաճառում, ու դրա պատճառով էլ՝ շրջանառությունը նվազել է»-հավելեց Մակարյանը։ Ամեն դեպքում, նա կարծում է , որ  ստվերային տնտեսության ու կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի պայմաններում կոնկրետ Սամվել Ալեքսանյանի դեպքում պատճառները միմիայն վերը նշվածներ են։

Ինչ վերաբերում է 1-ին տեղում հայտնված Վարդանյանների ընտանիքի պատկանող   ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությանը, որը պետական բյուջե կատարել է 42 մլրդ 222 մլն 227 հազար դրամով և տարեցտարի բարելավում է դիրքերը խոշորների ցանկում, (  ընկերությունը 2017-ին խոշորների ցուցակում 2-րդն էր և  շուրջ 54 տոկոսով ավելի հարկ էր մուծել 2016 թվականի համեմատ), ապա Գագիկ Մակարյանը նկատում է՝ այստեղ արդեն կարելի է բացատրել նաև հեղափոխության գործոնով։
Նաև նա ասում է․ «Եվ Տոբակոյի դեպքում կարող է նաև մարքեթինգային աշխատանքների արդյունք լինել։ Հիշեցնեմ, որ ծխախոտի արտադրանքին վրա տուրքեր են ավելանում, որի արդյունքում ծխախոտի գները թանկանում են կամ ակցիզային հարկն է բարձրանում։ Պատճառները կարող են շատ բազմազան լինել, բայց պետք է նայել, թե հատկապես ո՞ր դեպքն իրենց համար կարող է վճռորոշ լինել ծավալների առումով»։ Այսինքն՝ նրա արդյունքում, որ Հայաստանում ծխախոտի իրացման ծավալներն առանձնապես չեն փոխվել, բայց արժեքները փոխվել են՝ ավելացել։

Նշենք, որ երկրորդ  հորիզոնականում հայտնվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Սա, առաջին հայացքից անտրամաբանական է հնչում հետհեղափոխական Հայաստանում, որտեղ հայտարարում են, որ հանքարդյունաբերությունը գերակա ճյուղ չէ։

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ այստեղ դեր է ունեցել պղնձի գների փոփոխությունը համաշխարհային շուկայում։ Ասաց, որ հիմա ավելի շատ արտահանվում է ոչ թե մոլիբդեն, այլ պղնինձ, որովհետև  պղնձի գները հիմա Լոնդոնի բորսայում  ավելի բարձր ու ձեռնտու են։ Այսինքն՝ տարբերությունը գների փոփոխությունն է, ինչո՞ւ, ոչ նաև ծավալների հարցում էլ որոշակի թափանցիկությունը։

Ինչ վերաբերում է  «Գազպրոմ Արմենիա»-ի ֆենոմենինին․ ապա Մակարյանի կարծիքով՝ պատճառների թվում են՝ մեղմ ձմեռը,(մարդիկ շատ չեն «վառել»), արտագաղթի պատճառով բնակչության թվի պակասը և երրորդը՝ այն, որ գյուղական համայանքներում աղքատությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա և մարդիկ, ինչպես ժամանակին հայտարարում էին Վարդան Բոստանջյանն ու  Հրանտ Բագրատյանը՝ մարդիկ վառում են փայտ ու աթար։