Հարգելի ՄԻՊ, «խուժան բաներ մի մտածիր»

Հարգելի ՄԻՊ, «խուժան բաներ մի մտածիր»

 «Ուրեմն ձեր չափն իմացե՛ք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, թա՛փ կտամ մատ, պետք ըլնի՝ ուրիշ բան էլ թափ կտամ․․․» ԱԺ ամբիոնից իջնելով՝ երեկ  հայտարարել էր ՀՀ վարչապետը: 

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ճիշտ ժամանակին եկավ, որ միջազգային փորձից , տարբեր երկրների մոտեցումից, վարքագծային կանոնագրքերից խոսի և վերջում էլ ասի․  «Փաշինյանի՝ պետք ըլնի՝ ուրիշ բան էլ թափ կտամ․․. արտահայտությունը քաղաքական է»։ 

Մնում է ընդամենն ասել՝ հարգելի ՄԻՊ, «խուժան բաներ մի մտածիր» , մենք հենց քո ասածի պես քաղաքագիտորեն ենք մտածել։ Իզուր ուրիշ ուղղությամբ մեզ մի տար։  Իհարկե, մատից հետո կարող է թափ տալ  նաև ․․․ ցանկացած ուրիշ բան։ Ու այդ ուրիշ բանը մենք հասկացել ենք քաղաքական ենթատեքստով, որովհետև մեզ մոտ անգամ բանը քաղաքական է դարձել, իսկ ուրիշ բան թափ տալը միջազգային քաղաքականության տարր է։