Արա Բաբլոյանն ԱԺ էր ժամանել անձնական մեքենայով (տեսանյութ)

Արա Բաբլոյանն ԱԺ էր ժամանել անձնական մեքենայով (տեսանյութ)
Արա Բաբլոյան
Արա Բաբլոյանն ԱԺ էր ժամանել անձնական մեքենայով (տեսանյութ)
Արա Բաբլոյանն ԱԺ էր ժամանել անձնական մեքենայով (տեսանյութ)
Արա Բաբլոյանն ԱԺ էր ժամանել անձնական մեքենայով (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարան էր ժամանել իր անձնական մեքենայով։ Թեպետ՝ ծառայողականն էլ էր շահագործվում։

Hraparak.am-ը ԱԺ շենքի դիմաց նկատեց ոչ ԱԺ-ի համարանիշներով մի սպիտակ Toyota Camry, որը կայանել էր այն մուտքի դիմաց, որտեղով որ ԱԺ նախագահն է ելումուտ անում։

Պարզվեց՝ դա Բաբլոյանի անձնական ավտոմեքնան է։ Այդ պահին Արա Բաբլոյանը դուրս եկավ շենքից, բայց նստեց ոչ թե Camry-ն, այլ իրեն հատկացված ծառայողական BMW-ն, որը երկուշաբթի օրվանից կսպասարկի արդեն ԱԺ նոր նախագահին։

Բաբլոյանը մեզ ասաց, որ անձնական մեքենայով էր եկել, որ անվտանգության տեսանկյունից ստուգեին մեքենան, որպեսզի երկուշաբթի օրն արդեն այդ մեքենայով վերջին անգամ գա Ազգային ժողով, ծառայողական մեքենան հանձնի նոր նախագահին և անձնական մեքենայով հեռանա։

Նա նաև նշեց, որ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց հետո իրեն ուղեկցող խումբը, անվտանգության ծառայություն չի տրամադրվելու,վարորդ էլ ինքը չի պահում, հետևաբար իր մեքենան արդեն ինքն է վարելու։

Մանրամասն՝ տեսանյութում։