Լրագրողի դիմակի տակ թաքնված ապիկար քաղաքական գործիչը հենց այս համայնքից էր․ Իշխանյանը՝ լրագրողներին

Լրագրողի դիմակի տակ թաքնված ապիկար քաղաքական գործիչը հենց այս համայնքից էր․ Իշխանյանը՝ լրագրողներին

Ժուռնալիստների միությունը հսկայական աշխատանք է կատարել այս ծանր ժամանակահատվածում։ Խոսքի ազատությունը ոտնահարվում է և շարունակվելու է ոտնահարվել։ Այս մասին քիչ առաջ Ժուռնալիստների միության համագումարի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

«Հեղափոխության վերջնական նպատկը լինելու է հետևյալը, որ չլինի իշխանությանը քննադատող լրատվամիջոց ու լրագրողներ։ Այս տեսակետից իրականում մեզ իրոք շատ բարդ ժամանակներ են սպասվում։ Դա իրոք այդպես է, որովհետև այսօր միակ զսպիչ ուժը, կարելի է ասել, ընդդիմադիր լրատվամիջոցներն են մնացել։ Ես լրագրողներին խնդրում եմ համախմբվել ու սկսել էլ ավելի թունդ պայքարել։ Եվ վերջում մի բան էլ պիտի ասեմ ու ցավով եմ սա ասում։ Ցավոք, հենց ձեր համայնքից դարձավ լրագրողի դիմակի տակ թաքնված ապիկար քաղաքական գործիչը», - հավելեց Իշխանյանը։

Նշենք, որ Ժուռնալիստների միության համագումարի օրակարգում ՀԺՄ նախագահի, վարչության անդամների, Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրության հարցերն են, ինչպես նաեւ նորացված կանոնադրության ընդունումն է։