Փաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել

Փաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու մասին։ Կցորդը լինելու է Հրայր Գեղամյանը։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հրայր Գեղամյանին 2024 թվականի սեպտեմբերի 23-ից նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղաք Վաշինգտոն)»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ: