Փաշինյանի հավաքին մասնակցելու փոխարեն գնացել են Բաղրամյան պողոտա

Փաշինյանի հավաքին մասնակցելու փոխարեն գնացել են Բաղրամյան պողոտա

Երևանի երկու հատվածներում` Բաղրամյան պողոտայում և Հանրապետության Հրապարակում մեկնարկել են երկու իրարամերժ հանրահավաքներ: Հրապարակում Փաշինյանի աջակիցներն են, Բաղրամյանում` նրան մերժողներն ու հրաժարականը պահանջողները: Բաղրամյանում բազմամարդ է, ու նրանց մեջ, փաստորեն, մարզերից Փաշինյանի հանրահավաքի մանսակցելու համար եկածներն են, որոնք, սակայն, Փաշինյանի հավաքի փոխարեն եկել են Բաղրամյան` նրան մերժելու:

Մասնավորապես, մեզ ասացին, որ Արագածոտնի մարզի որոշ համայնքների դպրոցների տնօրեններ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հավաքին ու չեն եկել Երևան: Իսկ ովքեր եկել են մարզպետարանի տրամադրած ավտոբուսներով, Երևան հասնելուն պես` եկել են Բաղրամյան պողոտա, որ մասնակցեն Փաշինյանին մերժողների հավաքին: Այդ մասին, ի դեպ, հարթակից հայտարարեց նաև Հայրենիքի փրկության շարժման անդամ Գեղամ Մանուկյանը, որ Արագածոտնի մարզի շատ ուսուցիչներ եկել միացել են Փաշինյանի հրաժարականը պահանջողներին: