Վահե Հակոբյանը դատի է տվել լրատվամիջոցին

Վահե Հակոբյանը դատի է տվել լրատվամիջոցին

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի է տվել Armday.am լրատվական կայքին։ Այս մասին «Հրապարակին» փոխանցեց կայքի գլխավոր խմբագիր Տաթեւ Այվազյանը։

Ըստ խմբագրի՝ Սյունիքի նախկին  մարզպետը հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ զրպարտության հիմքով, մինչդեռ իրենք ընդամենը հղումով նյութն են տեղադրել․ «Զրպարտությունը մեզ չի վերաբերում, մենք հղումով մեր կայքում դրել ենք, եթե կարողանա ինձ ապացույցել, որ ես եմ եղել այդ գրողը, ուրեմն թող ինձ էլ դատի տա։ Այս պարագայում ինքն ինձ դատի տալու որեւէ բան չունի։ Իոաննիսյանի կայքի գրած նյութի հիման վրա մենք նյութ ենք գրել, հղում  տվել ենք Իոննիսյանի կայքին։ Ներքեւում ավելացրել ենք մի տողով, որ նրա կինը գտնվում է  ԱՄՆ-ում եւ լույս աշխարհ է բերելու Վահեի աղջկան»։

Վահե Հակոբյանը պահանջում  է հերքման տեքստ հրապարակել։