Դուք չեք ուզում լավ ապրել, ուզում էք, որ ձեզնից վատ ապրողներ լինեն

Դուք չեք ուզում լավ ապրել, ուզում էք, որ ձեզնից վատ ապրողներ լինեն

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը գրել է.

«Դուք չեք ուզում լավ ապրել: Դուք ուղղակի ուզում էք, որ ձեզնից վատ ապրողներ լինեն ու ձեզնից վատ ապրողներն ավելի շատ լինեն:

Սա է նիկոլիզմի գլխավոր շարժիչ ուժը: Նախանձը, ալարկոտությունը, վատաբանությունը, զազրախոսությունը, տգիտությանը «հասարակական կարծիք» բնորոշում տալը, չկամությունը, բամբասանքը, սուտը, կեղծիքը և ամեն բան քանդելու մեծ ջիղն են նիկոլիզմի աուրան:
Հա, վայ... Ասֆալտը... 

Վսյո, վսյո, ասֆալտը սաղ ջրում է… մոռացեք վերևում գրածը: 

Եւ միևնույն է: Դուք չեք ուզում լավ ապրել... Դուք ուղղակի երազում եք առոք փառոք մեռնելու մասին: Օրինակ՝ ասֆալտ անող կատոկի տակ ընկնելով…»։