Օգտվել են անօդաչու թռչող սարքից՝ զուգարանի թուղթը տեղ հասցնելու համար 

Օգտվել են անօդաչու թռչող սարքից՝ զուգարանի թուղթը տեղ հասցնելու համար 

Սան Ֆրանցիսկոյի բնակիչն օգտվել է անօդաչու թռչող սարքից, իր զուգարանի թղթի պաշարը տուն հասցնելու համար։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Ըստ հրապարակման, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով տղամարդը վախենալով դուրս գալ  եւ դիմել է ընկերոջ օգնությանը, ով դրոնների հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել։ Վերջինս էլ նրան ուղարկել է զուգարանի թղթի կապոց՝  դրոնով։ Այս առաքման հետ կապված կադրերը հրապարակվել են համացանցում, ցույց տալով, թե ինչպես կարելի է ինքնամեկուսացման ժամանակ օգտվել առաջատար տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։