Սահմանադրական դատարանում բարդ իրավիճակ է ձեւավորվել․ ով կընտրվի ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանում բարդ իրավիճակ է ձեւավորվել․ ով կընտրվի ՍԴ նախագահ

Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցը: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է եւ ինքնաառաջադրվել, եւ առաջադրել այլ թեկնածուի: Այս պահին դեռեւս անորոշ է, թե ով կընտրվի ՍԴ նախագահ։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հնարավոր է, որ անսպասելի իրավիճակ առաջանա, քանի որ որեւէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի, քանի որ հին կազմից Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Pետրոսյանը հնարավոր է ոչ մեկին ձայն չտան, իսկ Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան հաշտ չէ նորընտիր երեք դատավորների հետ։

Մյուս կողմից՝ Երվանդ Խունդկարյանն էլ, ըստ լուրերի, նախագահ դառնալու նախապայմանով է գործուղվել ՍԴ։ Այս պահին կարելի է արձանագրել, որ քիչ թե շատ շանս ունի միայն Արման Դիլանյանը, որպես կոմպրոմիսային թեկնածու։