Երբ կավարտվի ռուս-ուկրաինական առճակատումը ըստ Սերգեյ Շոյգուի

Երբ կավարտվի ռուս-ուկրաինական առճակատումը ըստ Սերգեյ Շոյգուի

Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն խոսել է այն մասին, թե երբ է ավարտվելու ռուս-ուկրաինական առճակատումը։ Համաձայն ռուսական պետության ռազմական գերատեսչության ղեկավարի, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջապես կատարված չեն դրված բոլոր առաջադրանքները։

Նա նաեւ ասել է, որ Արեւմուտքը շարունակում է ծավալուն օգնություն ցույց տալ Կիեւին, այդ թվում նաեւ իրականացնելով ռազմական մատակարարումներ։ Շոյգուն նաեւ ասել է, որ այդ մատակարարված զենքի մի մասը հասնում է Մերձավոր Արեւելք, ինչպես նաեւ հայտնվում զենքի գլոբալ «սեւ շուկայում»։