Ով է Արաբկիրի նոր թաղապետը

Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարող։ Շնորհավորում եմ, պարոն Վարոսյան: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալին, որը կկատարի վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները:
ՀԳ Սուրեն Վարոսյանը ՀՀ վարչապետի արարողակարգի ծառայության նախկին պետն է, ով անհասկանալի պատճառներով ազատվեց այդ պաշտոնից 2024 թվականի հունվարի 31-ին, այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականին: Դրանից առաջ էլ նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պետն էր եղել:
Կարծիքներ