Անդրանիկ Քոչարյանը մի տեսակ «օդերի մեջ»․․․

Անդրանիկ Քոչարյանը մի տեսակ «օդերի մեջ»․․․

Մի բան է ինձ զարմացնում։ Ապրիլյան քառօրյայից հետո անընդհատ, ինչ- ինչ «աղբյուրների սրսկմամբ» խոսվում էր , որ 800 հա տարածքի  կորուստ ենք ունեցել։ Օրակարգում միայն այդ թեման էր։ Եթե խոսվում էր ապրիլյան քառօրյայի, Սերժ Սարգսյանի մասին, անմիջապես այս հարցն էր բարձրաձայնվում՝ բա մեր կորցրած տարածքնե՞րը։ Հետո բացվում էր թեմայի կծիկը՝ պայմանավորված են եղել, տարածքներ են տվել։

Հետևաբար Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն առաջինն այդ հարցը պիտի հիշեր։ Բայց Ապրիլյան քառօրյայի նիստից հետո, երբ լրագրողները հարցնում են Անդրանիկ Քոչարյանին 800 հա տարածքի կորստի մասին, նա մի պահ ոնց որ  նման բան չի հիշում, ասում է ի՞նչ կորցրած տարածք։ Ի վերջո երբ հիշեցնում են 800 հեկտարը, մի տեսակ «օդերի մեջ»  ասում է՝ մենք ավելի կարևոր բաներ ենք քննարկել՝ ռազմաքաղաքական․․․

Լավ, բա դուք նման թեմաներով եկաք իշխանության, հիմա ո՞նց եղավ, որ չեք հիշում։