Օրգանիզմը մաքրելու չորս միջոց 

Օրգանիզմը մաքրելու չորս միջոց 

Բազուկի եւ խաղողի մզվածք              
Ըստ դիետոլոգների, բազուկը հանդիսանում է արդյունավետ մթերքներից մեկը, որը նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային: Այն լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը եւ նպաստում նրա մաքրմանը:

Կանաչ խառնուրդ      
Սպանախի տերեւները պարունակում են նյութեր, որոնք լավացնում են աղիքների աշխատանքը: Սրանց շնորհիվ այս խառնուրդի օգտագործումը կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, դուրս է բերում շլակները եւ տոքսինները օրգանիզմից: Թարմ սպանախին ավելացնում են կոկոսի յուղ, մեղր, բանան եւ համասեռ զանգված ստանում:

Հաղարջի մզվածք        

Հաղարջը անփոխարինելի է օրգանիզմի համար, որը ենթակա է ռադիոակտիվ նյութերի վնասակար ազդեցությանը, շնորհիվ իր կազմում պեկտինների մեծ քանակության: Նրա կարեւոր հատկությունն է կապել եւ դուրս բերել ծանր մետաղների միացությունները: Հաղարջին ավելացնում ենք տանձ, կիտրոնի հյութ, մեղր, քրքում եւ ջուր:


Գազարով եւ խնձորով վիտամինային կոկտեյլ        

Վերցնում ենք կանաչ խնձորը, գազարը, լայմը եւ ստանում միասեռ զանգված: Գազարը նպաստում է աղիքների աշխատանքի կարգավորմանը, դուրս է բերում շլակները, թույները, ծանր մետաղների աղերը: Խնձորը եւս հարուստ է շատ վիտամիններով եւ միկրոէլեմենտներով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: