Արդեն խաղարկված սցենար

Արդեն խաղարկված սցենար

Եկեք նայենք, թե փաստացի ինչ ունենք. Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիա ու դելիմիտացիա կոչվածը տեղի ա ունենում ալիևի բացահայտ ու ուղղակի ցուցումով։ 

Նա ինչ ասում ա, սա գլուխը կախ, սուսուփուս անում ա։ Որ հատվածն իրենց համար նպաստավոր ա, ադրբեջանցիք գալիս են ու հանգիստ նստում, առանց որևէ խոչընդոտի։ Այսինքն փոխադարձ համաձայնության հիման վրա։
Ու էս ամեն ինչը ցրելու ու հերթական անգամ մանիպուլացնելու նպատակով, սրանք ներքինով արհեստական օրակարգեր են բրթում, շոուներ բեմադրում` հանրության ուշադրությունը շեղում։

Իսկ հանրությունը...հանրությունն իհարկե թքած ունի, թե քանի մետր, թեկուզ` կիլոմետր թուրքը առաջ եկավ ու ինչ ստրատեգիական բարձունքում դիրքավորվեց։ Կարևորը ծափ տան, տնքան և փառաբանեն իրենց ֆետիշին։ Նրանց համար կարևորը` ՀԱՑՆ ա, օրվա հացը, իսկ թե ինչ դրոշի ներքո կուտի էդ հացը` դա ընդհանրապես էական չէ։ 
Մի քանի օրից թեմա կսկսեն տշել, բա` մենք ի՞նչ մեղավոր ենք, մեզ էլի փուռը տվեցին` ռուսները, արևմուտքը, կորեացիք, ղպտիներն ու կեչուա ցեղը, մի խոսքով բոլորը` բացի իրենցից։ Դա կկանգնի ԱԺ ամբիոնից էլ կասի` ես պատասխանատուն եմ, բայց մեղավո՞րը ես եմ։ 

Արդեն խաղարկված սցենար։ 

Ցերեկվա լույսի պես պարզ ա, որ սա թուրքերի հետ հանգիստ պասերով գնում ա առաջ։

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից