Բացահայտվել է վաղ ինսուլտի եւս մեկ պատճառ 

Բացահայտվել է վաղ ինսուլտի եւս մեկ պատճառ 

Տասնամյակներ շարունակ գիտնականները չէին կարողանում բացատրել վաղ ինսուլտի առաջացման պատճառը, մինչդեռ գնալով ավելանում էր մահացողների թիվը: Համաձայն հետազոտությունների, որոնք իրականացվել են Գետեբորգի ինստիտուտում, յուրաքանչյուր մարդու օրգանիզմում կա գեն, որը պատասխանատու է ինսուլտի առաջացման համար եւ այն ունի FOX F2 բանաձեւը: 

Հետազոտվել է ավելի քան հազար մարդու գենետիկ տվյալներ՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Միաժամանակ աշխատանք է տարվել նաեւ կենդանիների գենետիկ նյութի հետ: Ինչպես պարզվել է ինսուլտի գենը կա բոլոր կաթնասունների մոտ, որը պատասխանատու է մարդու արյունատար եւ նյարդային համակարգերի միջեւ առկա հեմատոէնցեֆալիկ պատնեշի համար: Պատնեշը պաշտպանում է նյարդային հյուսվածքը արյունատար համակարգով շրջանառվող միկրոօրգանիզմներից, կանցերոգեն նյութերից, որոնք կարող են վնասել հյուսվածքը: Ինսուլտի գենը ապահովում է այդ պատնեշի աշխատանքը: Այն դեպքում, երբ գենը մուտացիայի է ենթարկվել եւ կարող է ինսուլտ առաջանալ վաղ տարիքում: 

Այս հետազոտություններին զուգընթաց հետազոտողները նաեւ փորձում են դեղամիջոցներ ստեղծել, որոնք կամրացնեն անոթների պատերը եւ կկանխարգելեն արյունազեղումները: Գիտնականները համարում են, որ ինսուլտի առաջացման պատճառի 40 տոկոսը պայմանավորում է FOXF2 գենը: Բացի այդ ինսուլտի առաջացման պատճառներից է շաքարային դիաբետը, ճարպակալումը, գանգուղեղային տրավման, որի արդյուքնում արյունազեղում է լինում: Խուսափելու համար ինսուլտի հնարավոր առաջացումից, պետք է վարել առողջ կենսակերպ, ճիշտ սնվել, զբաղվել սպորտով: