Ֆլեշմոբ․ վերացնել ռոումինգը Արցախում

Ֆլեշմոբ․ վերացնել ռոումինգը Արցախում

Լարված այս իրավիճակում համացանցում ֆլեշմոբ է տարածվում, որի համաձայն՝ ՀՀ բջջային օպերատորներին խնդրում են վերացնել ռոումինգը Արցախում։
«Էկեք բոլորս դիմենք ՀՀ բջջային օպերատորներին, մեր էջերում նշելով և/կամ նամակ ուղարկելով, ու խնդրենք, որ գոնե մինչև պատերազմի ավարտը Արցախում վերացնեն ռոումինգը։ Հարգելի Viva-MTS, Ucom, Beeline Armenia, խնդրում ենք վերացնել Արցախի Հանրապետության տարածքում ռոումինգը, գոնե մինչև պատերազմի ավարտը։ Շնորհակալություն»։

Նշենք, որ դեռեւս բջջային օպերատորներից այս ֆլեշմոբին արձագանք չկա։