Ուժգին երկրաշարժ՝ Պերուի ափերի մոտ

Ուժգին երկրաշարժ՝ Պերուի ափերի մոտ

5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Իկի քաղաքից 221 կմ դեպի հարավ-արեւելք։ Օջախի խորությունը 10 կմ է։

Նշենք, որ Իկին 250 հազար բնակչություն ունեցող քաղաք է։ Ավերածությունների, մարդկային կորուստների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։