Արմեն Աբազյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ

Արմեն Աբազյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ

Մենք երեկ գրել էինք, որ այսօր պետք է համալրվեն ԱԱԾ տնօրենի տեղակալի երկու թափուր հաստիքները։ Նրանցից մեկը կզբաղեցնի ԱԱԾ Շիրակի մարզային վարչության նախկին պետ, մի քանի օր առաջ այդ պաշտոնից ազատված Արմեն Աբազյանը, որին նշանակել էին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ինչպես Արգիշտի Քյւարամյանի դեպքում եղավ, ապա կնշանակվի ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Այսօր արդեն ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: