Ինչ ակնկալել Հարությունյան-Մայիլյան տանդեմից․ ներկայացնում է Regnum-ը․ մաս 1-ին

Ինչ ակնկալել Հարությունյան-Մայիլյան տանդեմից․ ներկայացնում է Regnum-ը․ մաս 1-ին

Այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց տեղի կառավարության կառուցվածքային փոփոխությունները, նա ձեռնամուխ եղավ նոր կառավարության ձեւավորմանը։ Այս իրադարձությանը չափազանց շատ մեծ ուշադրություն է սեւեռված, քանի որ իշխանության փոխանցումը Ստեփանակերտում իրականացվում է Երեւանում 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո, որը բերեց Հայաստանում քաղաքական վերնախավի բարդ փոփոխության եւ նույնիսկ խզումներ առաջացրեց իշխանության համակարգում եւ պետական կառավարման մետ։

Պրոցեսը Հայաստանում դեռ շարունակվում է։ Այն ընթանում է տեղաշարժերի եւ ուժերի հավասարակշռության վերագնահատման ֆոնին, երբ դատողություններ անելը քաղաքական եւ այլ վերնախավերի լայն կոալիցիայի մասին կարելի է միայն տեսականորեն։ Այս համատեքստում, որպես «հեղափոխության շարունակություն» էին մատուցվում հայկական նոր վերնախավի կողմից ԼՂ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։

Ընդ որում, «գաղափարական նորարարություն» էր այն, որ անհրաժեշտ էին համարում «հեղափոխական մատրիցայի» տեղափոխում Ստեփանակերտ, սակայն ավելի փափուկ կերով, երբ իշխանության փոփոխությունը տեղի է ունենում վերհսկողությամբ, սակայն «ոչ թե ներքին իշխանական վարնախավային համաձայնությամբ, այլ միայն հանրային քաղաքական պրոցեսի արդյունքում, ինչպես դա եղավ Հայաստանում»։ Իսկ ինչպես դա արտահայտվեց գործնականում։ Արայիկ Հարությունյանը, ով հաղթեց ընտրությունների երկրորդ փուլում եւ դարձավ Արցախի նախագահ, նոր մարդ չէ հայկական քաղաքական դաշտում։

Ժամանակին նա ղեկավարել է ղարաբաղյան կառավարությունը։ Նրա հիմնական մրցակիցը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն էր, ով Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներում եւ ոչ միայն, ընկալվում էր, որպես «նոր հեղափոխական իշխանության» ներկայացուցիչ։ Սակայն իրադարձություններն այնպես էին դասավորվել, որ Հարությունյանն իր համար ձեւավորել էր մի այնպիսի քաղաքական գործչի կերպար, ով կիսում է բարեփոխումների եւ թարմացումների գաղափարախոսությունը, որի ջատագովներն են նաեւ «թավշյա հեղափոխության» կողմնակիցները։

Ստանիսլավ Տարասով

Regnum