«Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը դադարեցնելու է թռիչքները

«Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը դադարեցնելու է թռիչքները

Ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։

Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռք բերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, պիտի դիմեն այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։