Ֆրանսիայի ԱԺ-ում հիացած են հայ պատգամավորների որոշմամբ
«Հայաստանի խորհրդարանն այսօր վավերացրել է Հռոմի ստատուտը և անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին:Կեցցեն Հայաստանի պատգամավորներն այս խիզախ քվեարկության համար։ Ոչ մի վիրավորանք Մոսկվային, սա կարևոր քայլ է հայկական ժողովրդավարության համար»։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ-ի կողմից այսօր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին որոշումը։
«Մենք ոչ միայն ընդհանուր պատմություն ունենք, այլեւ ընդհանուր արժեքներ»,- գրել է նա։
Հիշեցնենք, Հռոմի ստատուտը վավերցանելու մասին նախագիծն ընդունվեց ԱԺ նիստում՝ ստանալով 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ են քվեարկել նախագծին։
Կարծիքներ