Սոչի թռչող ինքնաթիռը կայծակնահարվել է

Սոչի թռչող ինքնաթիռը կայծակնահարվել է

Եկատերինբուրգից Սոչի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարի այլընտրանքային օդանավակայանում՝ կայծակի հարվածի պատճառով, գրում է ТАСС-ը։

Ուղեւորներն ավտոբուսներով տեղափոխվել են իրենց նպատակակետը, հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել: Ներկայումս, ըստ զրուցակցի, օդանավակայանում աշխատում են ավիաընկերության տեխնիկական ծառայությունները, որոնք կորոշեն ինքնաթիռի հետագա շահագործման հարցը: «Երեկ չվերթի 175 ուղեւորներ ավտոբուսներով ուղարկվել են Սոչի», - հավելել է մամուլի ծառայությունը: