Մենք ոչ մի ինքնանպատակ բան չենք անի․ ի՞նչ է ծրագրել ՀՀԿ-ն

Մենք ոչ մի ինքնանպատակ բան չենք անի․ ի՞նչ է ծրագրել ՀՀԿ-ն

Արմեն Աշոտյանը քիչ առաջ արթնացավ քնից։ Պարզվեց՝ ՀՀԿ-ականներն անքուն գիշեր են անցկացրել և առավոտյան ժամը 9-ին են տուն գնացել։ Ու մինչ այժմ քնած էին, դրա համար էլ չէին պատասխանում զանգերին, իսկ արթուններն էլ ուղղակի սիրտ չունեն խոսելու։ Հենց նոր տեղից վեր կացած, դեռ ճմլկոտող Արմեն Աշոտյանից փորձեցինք որևե մեկնաբանություն, գնահատական ստանալ իրենց գրանցած արդյունքի և հետագա անելիքների վերաբերյալ։ Բայց նա չցանկացավ այս պահին որևէ բան ասել, փոխարենը նշեց, որ օրվա երկրորդ կեսին, երբ թարմանան ու գնան աշխատանքի, ըստ ամենայնի, կամփոփեն երեկվա արդյունքներն ու հայտարարություն կտարածեն կամ հրապարակաբ հանդես կգան։

Իսկ խախտումներ եղե՞լ են, կարո՞ղ է բողոքարկեն։ «Մի քիչ համբերի, մենք ոչ մի ինքնանպատակ բան չենք անում։ Դրա համար ուզում ենք պարզապես ամփոփել»,-խորհրդավոր կերպով հայտարարեց Աշոտյանը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություն տալ։ Բայց մինչ ՀՀԿ գրասենյակ գալը, Աշոտյանը նախ կհանդիպի իր ընտրատարածքի ընտրողների հետ, որոնց թիվը 2396 է։