Ահազանգը ոչ միայն չլսեցին, նույնիսկ աղետալի պարտությունից հետևություն չարեցին

Ահազանգը ոչ միայն չլսեցին, նույնիսկ աղետալի պարտությունից հետևություն չարեցին

«Խաղաղության դարաշրջանի» անապագա քարոզչությունը

2019թ-ի դեկտեմբերին երկու վերլուծական հոդվածներ էի ուղարկել «Հայկական Ժամանակ» օրաթերթին՝ հրապարակելու, որոնք հրաժարվեցին, և հրապարակվեց «Հրապարակ»-ում, որտեղ մասնավորապես անդրադարձել էի կոռուպցիոն համակարգի շարունակվող գուրծունեությանը և ահազանգել էի իշխանություններին, որտեղ ներկայացրել էի պատմականորեն մեզ բաժին ընկած աշխարհաքաղաքական դիրքի վտանգավորությունը, առավել ևս, պատերազմի սպառնալիքի մեջ գտնվող պետությանը կիսատ-պռատ ցուցադրական մոտեցումներով բավարարել հարիր չէ, ավելին՝ պետք է ցուցաբերել համապատասխան լրջություն, զսպվածություն, կառավարման համակարգը կոռուպցիայից, ճոխությունից ի սպառ ազատելու և անցնել երկաթյա կարգապահական համակարգի։

Հ․Գ․ Ահազանգը ոչ միայն չլսեցին, նույնիսկ աղետալի պարտությունից հետո հետևություն չարեցին և շարունակում են նույն ազգակործան գործելաոճով՝ հիմա արդեն «խաղաղության դարաշրջանի» անապագա քարոզչությամբ։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյան