Միգուցե կան մարդիկ, որոնց ես խանգարում եմ. Վազգեն Ռշտունի (տեսանյութ)

Միգուցե կան մարդիկ, որոնց ես խանգարում եմ. Վազգեն Ռշտունի (տեսանյութ)

«Ես պատրաստ եմ անցնել, բայց չեմ ողջունում, որ բոլորս պետք է վեթթինգի ենթարկվենք։ Մամուլը բոլորիցս լավ է կարողանում վեթթինգի ենթարկել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ դատարանի նապագահ Վազգեն Ռշտունին՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու իր մասնակցության մասին լուրերին, Ռշտունին արձագանքեց. «Եթե առաջին անգամ տրամաբանորեն կարող էին կապել ինձ հետ, որովհետեւ բողոքը քննվում էր Վերաքննիչ դատարանում, ինչ֊որ տեղ կարելի էր հասկանալ։  Բայց այս դեպքում չեմ կարողանում հասկանալ, ես գործը քննող դատավորի հետ հարաբերություններ չունեմ»։

Հարցին, թե ինչո՞ւ է իր անունը մշտապես շոշափվում, ասաց, որ գուցե ինչ-որ մարդկանց խանգարում է. «Միգուցե թե՛ համակարգում, թե՛ դուրս մարդիկ կան, որոնց ես խանգարում եմ։ Իմ ամբողջ գործունեության ընթացքում ես փորձում եմ լինել արդար»։

Խոսելով իր ունեցվածքի մասին՝ նշեց, որ իր ընտանիքը բիզնեսով է զբաղվել, բայց ոչ ինքը։

Մանրամասները՝ տեսանյութում։