Գագիկը ցույց է տվել առվակը, որտեղից  ապօրինի հատել  են  սահմանը

Գագիկը ցույց է տվել առվակը, որտեղից  ապօրինի հատել  են  սահմանը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Գագիկ Խաչիկյանի դատաքննությունը, որը մեղադրվում է  նրա մեջ, որ  ծանոթ լինելով  հայ-վրացական սահմանամերձ Չանախչի գյուղի  տեղանքին, Գրիգորի Նորայրի Կոնյանից 14.07.2018թ.-ին ստացել է առաջարկ՝ ՀՀ սահմանն ապօրինի հատող Հայկազ Արթուրի Մովսիսյանին ուղեկցել դեպի վրաց-հայկական սահմանի բաժանարար առվակը և հետ վերադառնալ:

Ստանձնելով օժանդակել Գրիգորի Կոնյանի ծրագրած հանցագործությանը՝ Գագիկ Խաչիկյանն ուշ երեկոյան Հայկազ Մովսիսյանին ուղեկցել է դեպի հայ-վրացական գյուղերը բաժանող առվակը՝ ցույց տալով ապօրինի սահմանահատման կոնկրետ վայրը, ինչից հետո վերջինս, 2018 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում՝ շրջանցելով սահմանային անցակետերը, անցել է սահմանամերձ Չանախչի և Ջիլիզա գյուղերը բաժանող առվակը և առանց պատշաճ թույլտվության՝ ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն Ալավերդի-Ջիլիզա 20-րդ կիլոմետր հատվածից բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: