ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը Բաքվում է
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հաղորդում է Azerisport-ը։ Առիթը թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունն է, որն այս օրերին անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում։
Թոմաս Բախը ներկա կլինի առաջնության եզրափակիչ մենամարտերին։
Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան նշում է հիմնադրման 50-ամյակը։
Կարծիքներ