Նույն մրցաշարում հանդես կգան Հաբիբ Նուրմագոմեդովն ու նրա երկու եղբայրները

Նույն մրցաշարում հանդես կգան Հաբիբ Նուրմագոմեդովն ու նրա երկու եղբայրները

Բացարձակ մենամարտերի առաջնության թեթեւ քաշային կատեգորիայում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ իր երկու եղբայրները՝ Ումարն ու Աբուբաքարը հանդես կգան իր հետ նույն մրցաշարում։

«Մենք երեքով կվերադառնանք նույն օրը՝ UFC 254-ի ժամանակ»,- ինստագրամյան էջում գրել է Հաբիբը։

Հիշեցնենք, որ Հաբիբը հաջորդ մենամարտը կունենա Ջասթին Գեթջիի հետ, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին։