Բաքուն կոշտ կերպով հակադարձել է Արամ Ա-ին

Բաքուն  կոշտ կերպով հակադարձել է Արամ Ա-ին

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Շեյխ ուլ Իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն հակադարձել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը պետք է միացվի Հայաստանին։ Ինչպես հայտնում է АЗЕРТАДЖ-ը, Շեյխ ուլ-Իսլամ Փաշազադեն մասնավորապես ասել է․ «Սովորաբար ես նախընտրում եմ քաղաքական թեմաների մասին չխոսել, սակայն եթե թեման վերաբերում է հայրենիքին, ժողովրդի շահերին, եթե փորձ է արվում վնասել դրանք, ապա անտարբեր մնալ հնարավոր չէ։ Կաթողիկոս Արամ Առաջինը, ով գործում է քաղաքական գործիչների ազդեցության ներքո, ամենեւին չի անհանգստանում Կովկասյան ռեգիոնի ճակատագրով, այդ թվում նաեւ հնարավոր ողբերգական այն զարգացումներով, որոնք կարող են պատուհասել ռեգիոնի ժողովուրդներին, ներառյալ Հայ ժողովրդին։ Նրա միակ ցանկությունը այն է, որ անելով պոպուլիստական հայտարարություններ, հասնի իր կրոնական կարիերայում նոր բարձունքների»։ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը նաեւ հավելել է, որ Արամ Ա-ն սեփական հանուն սեփական ամբիցիաների, դարձել է քաղաքական լիդերների ձեռքում գործիք։