«Ժամանակ». ՀՀ-ում ԵՄ դեսպանին ապակողմնորոշել են եւ գցել անհարմար վիճակի մեջ

«Ժամանակ». ՀՀ-ում ԵՄ դեսպանին ապակողմնորոշել են եւ գցել անհարմար վիճակի մեջ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Բաց հասարակությունների հիմնադրամ ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ ցասման ալիք է առաջացրել քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում։

ԵՄ դեսպանի հետ քաղհասարակության այս մի հատվածի ղեկավար Լարիսա Մինասյանը փորձ է անում Հայաստանի քաղհասարակության առաջամարտիկի դեր ստանձնել, բայց հաշվի առնելով վերջին շրջանի բավական խնդրահարույց իրողությունները՝ պետք է, հավանաբար, արձանագրել, որ հանդիպման կազմակերպիչները դեսպանին ուղղակի ապակողմնորոշել են եւ գցել անհարմար վիճակի մեջ։


Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների՝ առաջին անգամ է, որ ԵՄ երեւանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված որեւէ գրառում-նկարի տակ արված մեկնաբանությունները մի քանի օր շարունակ գրաքննվում եւ ջնջվում են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում