Ով այսօր ծառայում է Նիկոլին, առնվազն ես ոչ մի շփման եզր նրա հետ չեմ տեսնում․ Վահե Հակոբյան (տեսանյութ)

Ով այսօր ծառայում է Նիկոլին, առնվազն ես ոչ մի շփման եզր նրա հետ չեմ տեսնում․ Վահե Հակոբյան (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ով նշեց՝ լավ գիտակցում են, որ ծանր շրջանում են քաղաքական հայտ ներկայացնում։ Համագումարին ներկա էր նաև ԲՀԿ-ից հեռացած պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն ասաց՝ հրավիրյալ է, «Իմ քայլը» լքած անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը հայտարարեց կուսակցության անդամակցելու մասին, նաև Միքայել Մինասյանի թիմակից գործիչներ՝ Արա Սաղաթելյանը, Արման Սաղաթելյանը, որոնք ևս հրավիրյալ էին։ Կուսակցության թեզերի մեջ նշված է՝ պետք է միավորեն հայ ազգը, հայ ժողովուրդը, ամբողջ Հայաստանը։

Համագումարից հետո Վահե Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ այդ միավորումն իրենք պատկերացնո՞ւմ են նաև գործող իշխանության ներկայացուցիչների հետ։ «Միանշանակ՝ այո, և դրա վառ ապացույցը՝ գործող պատգամավոր Գրիգորյան Աննան, որոնք միգուցե բարեխիղճ մոլորության մեջ են եղել, հետո հասկացել են՝ ինչ է եղել, հետո հասկացել են՝ ինչ է կատարվել ու ճիշտ որոշումներն իրենք իրենց համար կայացրել են։ Ես կարծում եմ՝ էդպիսի օրինակներ բազմաթիվ կարող են լինել»,- ասաց Վահե Հակոբյանը։

Նկատեցինք, որ Աննա Գրիգորյանի օրինակը մի փոքր այլ է և առանձնահատուկ է, իրենք պատրա՞ստ են գործող նիկոլականների հետ միավորվել, Հակոբյանն ասաց․ «Ով այսօր աշխատում և ծառայում է Նիկոլին, առնվազն ես ոչ մի շփման եզրեր նրանց հետ չեմ տեսնում»։

Մանրամասն՝ տեսանյութում