Սահմանազատման վերաբերյալ սենսացիոն փաստաթուղթ են հրապարակելու

Սահմանազատման վերաբերյալ սենսացիոն փաստաթուղթ են հրապարակելու

«Հրապարակի» տեղեկություններով ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 11-ին, «Միասին» շարժումը կլոր սեղան է հրավիրելու, որի ժամանակ հրապարակվելու է սահմանազատման-սահմանագծման վերաբերյալ եռակողմ հաստատված մի փաստաթուղթ, որտեղ Փաշինյանի և Ալիևի շնորհիվ ստեղծված վիճակին հակադիր վիճակ է արձանագրվելու։

Մեզ փոխանցեցին, որ այդ փաստաթղթի հրապարակումը կենսական նշանակություն ունի՝ սենսացիոն տվյալներ է պարունակում և նոր տեղեկություններ ու լույս է սփռելու սահմանազատման-սահմանագծման գործընթացի վրա։ Պարզվում է, որ երկու երկրների միջեւ սահմանազատում-սահմանագծում իրականում եղել է, վավերացվել է Խորհրդային երկրի ամենաբարձր ատյանների կողմից և այն ուժի մեջ է առ այսօր։ Այլ մանրամասներ հայտնի կդառնան հենց կլոր սեղանի շուրջ բացահայտումների ժամանակ՝ վստահեցրեց մեր աղբյուրը։