Փաշինյանին սպասարկող օդանավը խափանվել է Կազանում

Փաշինյանին սպասարկող օդանավը խափանվել է Կազանում

Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, նախօերին մեկնել էր Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Այցը պետք է ավարտվեր այսօր, եւ նա պետք է վերադառնար Երեւան: Բայց մենք տեղեկացանք, որ թիվ մեկ բորտը՝ վարչապետին սպասարկող ինքնաթիռը, խափանվել է, եւ այլ ինքնաթիռ են փնտրում, որ ՀՀ վարչապետին հասցնեն Երեւան։

Կառավարության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը` նշելով. «Ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով»:

Մեր տեղեկությամբ, սակայն, պատվիրակության համար արդեն այլ օդանավ են նախատեսել վերադարձի համար: