Ի՞նչ ես խոսում. «Լույսի» եւ «Իմ քայլի» ավագանու անդամները վիճեցին․ տեսանյութ

Ի՞նչ ես խոսում. «Լույսի» եւ «Իմ քայլի» ավագանու անդամները վիճեցին․ տեսանյութ

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու նիստին ներկայացրեց իր նախագիծը՝ Մովսես Խորենացու, Մաշտոցի պողոտան եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների անվանումից առաջ ավելացնել «Սուրբ» մասնիկը։ Նա նշեց, որ փոփոխման դեպքում քաղաքապետարանից ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու։

Քննարկումը դեռեւս շարունակվում է։ Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը՝ նշելով, որ հատուկ չի եկել հանձնաժողովի նիստին։

Խաչունցի վերջին միտքը բարկացրեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանին. «Ի՞նչ ես խոսում»։

Կրնօրինակելով նրան՝ Խաչատրյանն ասաց. «Հատուկ չեմ եկել»։