Մեծ Բրիտանիան ծովային լրտես-դրոններ է փորձարկում

Մեծ Բրիտանիան ծովային լրտես-դրոններ է փորձարկում

Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը սկսել է անվարորդ ծովային վերջրյա դրոն-նավերի փորձարկումներ, որոնք ունեն հետախուզական նշանակություն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Այդ լրտեսական դրոնները կարող են գործել նաեւ այնպիսի իրավիճակներում, երբ հրամանատարական նավի համար իրադրությունը գնահատվում է որպես տեսանելիությունից զուրկ։ Նոր դրոնները կարող են հայտնաբերել ստորջրյա ռումբները եւ թշնամական նավերը։ Ծովային վերջրյա դրոնները կարող են զարգացնել մինչեւ 45 ծովային հանգույց արագություն, որը համարժեք է ժամում 84 կմ-ի։