Մինչև 2050 թվականը ՀՀ բնակչության թիվը հասցնենք 5 միլիոնի

Մինչև 2050 թվականը ՀՀ բնակչության թիվը հասցնենք 5 միլիոնի

Հայաստանի զարգացման մինչև 2050 թ․ռազմավարության շուրջ դասախոսության ընթացքում Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց մեկ այլ ռազմավարական նշանակության խնդիր՝ «վերափոխեն միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ»։
Իսկ սա անելու համար մենք պետք է վերափոխենք մեր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ որպես գրավիչ ներդրումային վայրի։

«Այսինքն՝ ամեն տարվա, ամեն տասնամյակի Հայաստանը պետք է ավելի գրավիչ դառնա որպես ներդրումային վայր, որպես իրավահավասար գործընկեր միջազգային հարաբերությունների համատեքստում, և, իհարկե, որպես զբոսաշրջության ցանկալի վայր»։

Նիկոլ Փաշինյանի դասախոսության ժամանակ էկրանին հայտնվել էր նրա «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» կարգախոսը և 2018 թ․ ապրիլ-մայիսյան իրադարձությունների լեփ-լեցուն հրապարակով լուսանկար։ Այսօր մեկնաբանեց, որ իր հայտնի կարգախոսը «ռազմավարական կուլմինացիան է այն նպատակների, որոնց մասին մենք խոսում էինք»։

Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մեկ այլ  կարգախոս՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»։Նա ասաց, որ հույս ունեն կառուցել ակադեմիական ու ուսանողական քաղաքներ։

Եվ մյուս կարգախոսը․«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես»։
Սրանք ռազմավարության գաղափարական հենք են։

Եվ,ևս մեկ նպատակ՝ մինչև 2050 թվականը ՀՀ բնակչության թիվը հասցնենք 5 միլիոնի։