Աշոտ Փաշինյանն իր ընտանիքի հետ Սեւանում է. Նարեկ Սամսոնյան

Աշոտ Փաշինյանն իր ընտանիքի հետ Սեւանում է. Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե բա «հերթական արձակուրդ»

Նոր Սևանի թերակղզուց էին զանգել ու պնդում էին, որ Աշոտ Փաշինյանն իր ընտանիքի հետ Սևանում է: Ավելին, զանգահարող քաղաքացին խոստացավ նկարներ էլ ուղարկել: Մենք պաշտոնական խողովակներով կփորձենք հասկանալ տեղեկատվության ճշմարտացիությունն ու այն իրավական կարգավիճակը որով կրտսեր Փաշինյանը հերթական անգամ զորամասում լինելու փոխարեն ծնողների կողքին է:
Եթե տեղեկատվությունը հաստատվեց, ապա Նիկոլ Փաշինյանը բարոյական պատասխանատվություն պետք է կրի տասնյակ հազարավոր զինվորների ծնողների առջև: Սա արդեն անբարոյականության գագաթնակետն է ու դեռ կան ինչ-որ խլինքներ, որ էս կենդանական պահվածքը արդարացնում են:
Դասալիք վախկոտներ»։