Հարցազրույց

Ամեն գիշեր երազիս Արցախն եմ տեսնում, իմ տունը

Ամեն գիշեր երազիս Արցախն եմ տեսնում, իմ տունը

«Մեր կուսակցությունը «Ապագա կա» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկար։ 
Ուզում եմ Ապագայի գագաթաժողովում հնչեցնել այդ համոզմունքը, «Ապագա կա», ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը։ Իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ», - ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի Ապագայի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կա՞ արդյոք ապագա Հայաստանում, ինչ են այս մասին մտածում հատկապես Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցները, հարցրեցինք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին:

«Եթե ամեն ինչ գնում է այսպես, էլ որտեղի՞ց ապագա: Մարդիկ անտուն, սոված, էլ ի՞նչ ապագայի մասին կարող է խոսք լինել: Հայաստանում էլ անգամ չկա ապագա արդեն: Հայաստանի դարպասը Արցախն էր, քանի որ չկա այն, բնականաբար այսօր էլ Հայաստանից պիտի տարածքներ տա Ադրբեջանին: Այն ժամանակ, որ ասում էին «մեր զինվորները գնում էին Ղարաբաղի համար կոտորվում էին», չէին մտածում, որ դա ի վերջո արվում էր Հայաստանի Հանրապետության համար: Հիմա էլ պարզ է, որ ամեն ինչ հանձնելու են, Ալիևն ատամները սրած` ինչ ուզում, անում է, ո՞վ է նրա ձեռքից բռնողը: Անգամ չհիշեց Արցախի անկման օրը, վախեցան Ալիևից: Կարգադրողը Ալիևն է, կարող է բարկանար, դրա համար էլ ոչ մի խոսք չասացին: Եթե մի օր հնարավորություն լինի վերադարձի, օր առաջ կվերադառանանք Արցախ, բայց ոչ Ադրբեջանի կազմ: Ամեն գիշեր երազիս մեջ Արցախն եմ տեսնում, իմ տունը, իմ ջուրը, անգամ շրջափակման ժամանակ ավելի հանգիստ ենք եղել: Գոնե այն ժամանակ մեր հողի մեջ էինք, մեր ծննդավայրում»:

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image