Սաշիկ Սարգսյանի կինը չցանկացավ խոսել որդու մասին. տեսանյութ

Սաշիկ Սարգսյանի կինը չցանկացավ խոսել որդու մասին. տեսանյութ

«Կլինի՞ չխոսամ»։ Այս մասին լրագրողներին ասաց Սաշիկ Սարգսյանի կինը։ Լրագրողների բազմաթիվ հարցերին որդու՝ Նարեկ Սարգսյանի ձերբակալման վերաբերյալ, նա այդպես էլ չպատասխանեց։

Նշենք, որ լրագրողները տիկնոջը հանդիպեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ տեղի էր ունենում մյուս որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նիստից առաջ Հայկը լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր, որ եղբայրը ընտիր պայմաններում է պահվում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների հետ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հիշեցնենք, նաեւ, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: