Երեսպաշտություն է, երբ նիստին բերում ես «սուրբ» նախագծեր, բայց քո վարքով ու բառապաշարով հեռու ես «սուրբ» լինելուց․ավագանու անդամ

Երեսպաշտություն է, երբ նիստին բերում ես «սուրբ» նախագծեր, բայց քո վարքով ու բառապաշարով հեռու ես «սուրբ» լինելուց․ավագանու անդամ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Կրկնում եմ, որ ինձ համար այսօրվա Երևանի ավագանու նիստը ընթացավ ոչ գործընկերային մթնոլորտում, իսկ մեր ընդդիմադիր գործընկերները խոսում էին անտակտ և գռեհիկ:

Երեսպաշտություն է, երբ նիստին բերում ես «սուրբ» նախագծեր, բայց քո վարքով ու բառապաշարով հեռու ես «սուրբ» լինելուց:

Լուսավորիչը, Մաշտոցն ու Խորենացին, եթե այսօրվա նիստին մասնակցեին մի երկու լավ բառ կասեին»