Մոիսեևը նախապես գիտեր իր մահվան օրը

Մոիսեևը նախապես գիտեր իր մահվան օրը

Դերասան Ստանիսլավ Սադալսկին ասել է, որ երգիչ Բորիս Մոիսեևը գիտեր իր մահվան օրը։ Այս մասին նա խոսել է իր Telegram ալիքում։

Արտիստը հին հարցազրույցում մեջբերել է հանգուցյալ երաժշտի խոսքերը։ Մոիսեևն ասել է, որ Փարիզ կատարած այցի ժամանակ հանդիպել է տեղի գուշակի հետ։ Գուշակն ասել է, որ ինքը կմահանա 86 տարեկանում, իսկ 55 տարեկանում արտիստը կարիերայում վերելք կապրի։ Մոիսեևի խոսքով, երկրորդ կանխատեսումն իրականացավ, սակայն «ծաղկման շրջանը անցողիկ էր»։

Իր 55-ամյակից երկու տարի անց երաժիշտը ինսուլտ է տարել։ Հարցազրույցում Մոիսեևը հույս է հայտնել, որ գուշակը սխալվել է առաջին կանխատեսման ժամանակ։

Սադալսկին ասել է, որ գուշակը չի շփոթել, այլ 55 և 68 թվերը տեսել է հայելային։ «Որքա՜ն սարսափելի է արտիստի համար կորցնել հանդիսատեսի մոտ դուրս գալու հնարավորությունը: Բորյան ասում էր, որ ինքը դեռ երազում է բեմի մասին և թե ինչպես է հանդես գալու դրա վրա»,- գրել է դերասանը։